Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174, մահվան՝ 30 նոր դեպք
Հայաստանում դեկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 151 392-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 2581 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Դեկտեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 642 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3223-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1296 է, ընդհանուր առողջացածներինը՝ 129 990, փաստացի բուժվողներինը՝ 18 179 (մեկ օրում նվազել է 152-ով): Մեկ օրում արվել է 3537 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 558 446 թեստ: