Գերմանիայում մեկ օրում 952 մարդ է մահացել կորոնավիրուսի պատճառով

Գերմանիայում կորոնավիրուսից մահացած հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 952-ով. դա առավելագույնն է համավարակի ամբողջ շրջանում: Ինչպես դեկտեմբերի 16-ին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (ենթարկվում է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը), մահացածների ընդհանուր թիվը կազմում է 23 427:

Անցած օրը երկրում արձանագրվել է վարակման 27 728 դեպք, համավարակի ամբողջ ընթացքում երկրում կորոնավիրուս են հայտնաբերել երկրի 1 379 328 բնակչի մոտ: Դեկտեմբերի 15-ին ինստիտուտի ղեկավար Լոթար Վիլերը հայտարարել է, որ Գերմանիան ներկայումս ապրում է ամենալուրջ շրջանը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:

Դեկտեմբերի 16-ից ուժի մեջ են մտնում նոր կարանտինային միջոցներ, որոնք կտեւեն առնվազն մինչեւ հունվարի 10-ը:

Փակ կլինեն բոլոր առեւտրական կետերը, բացի պարենային, տնտեսական եւ որոշ այլ խանութներից, որոնք կենսականորեն աննհրաժեշտ ապրանքներ են վաճառում: Աշխատանքը կդադարեցնեն վարսավիրանոցները, կոսմետիկայի, մերսման եւ դաջման սրահները եւ նման հաստատությունները:

Նախկինի նման կաշխատեն բանկերը, դեղատները, փոստային բաժանմունքները, ավտոարհեստանոցները, լցակայանները, թերթերի կրպակները, կենդանաբանական խանութները:

Մասավոր տներում եւ բնակարաններում այսուհետեւ թույլատրված է հանդիպել առավելագույնը երկու տնային տնտեսությունների ներկայացուցիչների (հինգ հոգուց ոչ ավելի): Դեկտեմբերք 24-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակամիջոցում իշխանությունները թույլատրել են հանդիպել առավելագույնը 10 բնակիչների, բայց խոսքը կարող է վերաբերել սոսկ հարազատներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս