Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 27.328 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 27 328-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 2 681 256-ի, դեկտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով՝ աճը դանդաղել է մինչեւ 1 տոկոս:

Ռուսաստանում դուրս գրված հիվանդների թվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս է ախտորոշվել, մեկ օրում ավելացել է 18 562-ով: Իսկ ընամենն ապաքինվել է 2 124 797 մարդ: Շտաբի տվյալների համաձայն՝ բուժվածների բաժինը նվազել է վրակածների ընդհանուր թվի մինչեւ 79,2 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 450-ով, ինչը դարձել է նվազագույնը նոյեմբերի 30-ից ի վեր, հետեւում է օպերատիվ շտաբի տվյալներից: Անցյալ ամսվա վերջին օրը շտաբը հայտնել էր 368 մահացածների մասին: Հաշվարկի առանձնահատկությունների պատճառով կիրակի եւ երկուշաբթի օրերին մահերի թիվը միշտ լինում է աելի քիչ, քան աշխատանքային օրերին. այսպես, մեկ շաբաթ առաջ հայտնի էր դարձել 456 մահացու վախճանների մասին:

Ընդամենը, շտաբի տվյալներով, երկրում արձանագրվել է կորոնավիրուսի պատճառով 47 391 մահ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել միայն համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1,77 տոկոսի մակարդակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Տեսանյութեր

Լրահոս