ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ Կանանց խորհրդի նոր նախագահի ընտրությանը
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը գրում է. «Դեկտեմբերի 5-7ը Բրյուսելում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի կոնգրեսին և ԵԺԿ Կանանց խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ ԵԺԿ ընտանիքի անդամ մոտ 50 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարների կողմից ԵԺԿ Կանանց խորհրդի նախագահ ընտրվեց Մարիա Գաբրիելան, ծագումով բուլղարացի և Բուլղարիայի նախկին արտգործնախարարը։ Վերջին տարիների ընթացքում Մարիա Գաբրիելան շատ ակտիվ դերակատարութուն է ունեցել Կանանց խորհրդի աշխատանքներում։
Կոնգրեսի քննարկումների ընթացքում իմ գործընկերներին մանրամասնորեն ներկայացրեցի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանցից բխող հետևանքները։
Պետք է առանձնացնեմ ԵԺԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Դորիս Պակի հետ իմ քննարկումները և այն մտահոգությունները, որոնց մասին նա մշտապես բարձրաձայնում է , լավ տեղեկացված լինելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական բարդ զարգացումներին»:
