Վարդենիսում զինծառայողի մահվան դեպքը տեղի է ունեցել ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՊՆ

Վարդենիսում զինծառայողի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»–ի իր էջում կատարած գրառման մջոցով։ 

«Լրատվամիջոցներում և տելեգրամյան մի շարք ալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում է տարածվում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով:

Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել:

ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող հրապարակումներին, խուսափել անբարեխիղճ վերնագրերից, հիմնվել միայն ստուգված ու պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել այնպիսի տեղեկատվության տարածումից, որը կարող է խեղաթյուրել իրականությունը կամ ստեղծել մտահոգություններ զինծառայողների ընտանիքներում»,– գրել է ՊՆ խոսնակը՝ կառույցի անունից ցավակցելով մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին և ծառայակից ընկերներին:

ՆԳՆ ոստիկանությունից «Հրապարակ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ դեկտեմբերի 7-ին ժամը 13․56-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ  շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։

Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության  ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը` անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031