5 տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլը հայտնաբերում էինք 30-35 % դեպքերում, հիմա այդ շեմը հասել է 15 %-ի. Գյոքչյան

Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում կրծքագեղծի քաղցկեղը կանանց մոտ գրավում է առաջին տեղը. մենք տարեկան ունենում ենք 1000-1400 նոր հայտնաբերված դեպքեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը:

«Վերջին տարիներին իրազեկվածության, սկրինինգի շնորհիվ վաղ հայտնբերումը բավական մեծացել է: Եթե 5 տարի առաջ մենք կրծքագեղձի քաղցկեղի 4-ր փուլը հայտնաբերում էինք 30-35 տոկոս դեպքերում, ապա հիմա այդ շեմը իջել է մինչեւ 15 տոկոս»,-ասաց նա:

Գյոքչյանը թվարկեց մի քանի ծրագրեր, որոնք նպաստում են այդ նվազմանը. «Դա 2019 թվականից անվճար վիրահատություններն են ամբողջ Հայաստանում ուռուցքաբանության լիցենզիա ունեցող հիվանդանոցներում, դա «Տրաստուզումաբ» դեղի ծրագիրն է, որը համարվում է թանկարժեք դեղ կրծքագեղծի քաղցկեղի հիվանդացությամբ կանանց մոտ: Այդ դեղը եւս անվճար մեկ տարվա ընթացքում 17 ներարկում ստանում է կինը պետպատվերի շրջանակներում: Այդ դեղի մի սրվակի արժեքը մոտ հազար դոլար է:

5 տարի առաջ դա 1500-2000 դլար էր եւ 15-20 կնոջից միայն մեկը կարող էր ձեռք բերել այն եւ բուժում ստանալ: 2020-ի մարտից մինչ օրս 937 կին անվճար ստացել է այդ դեղը»,-ասաց բժշկուհին՝ հավելելով, որ այդ դեղն ընդունելուց հետո կինը համարվում է առողջ եւ լիարժեք վերադառնում է հասարակություն, քաղցկեղը 2-րդ փուլից չի անցնցում 3-րդ կամ 4-րդ փուլ:

Տեսանյութեր

Լրահոս