
45-69 տարեկանների շրջանում ճարպակալման ցուցանիշը 3 անգամ բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ․ ԱՆ

Ավելցուկային քաշն ու ճարպակալումն աճում են տարիքին զուգահեռ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
45-69 տարեկանների շրջանում ցուցանիշը 3 անգամ բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ:
Ավելցուկային քաշի ու ճարպակալման կանխարգելման համար մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը. ցանկացած սննդանյութի անբավարար կամ հավելյալ քանակությունը կարող է վատթարացնել մարդու առողջությունը: