Երկարաթև հագուստ, միջատավանիչ միջոցներ. ի՞նչ անել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ուղեցույց է հրապարակել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար։ Ուղեցույցը բաղկացած է 8 կետից։

Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։

  • Ձեռք չտալ սատկած թռչուններին։
  • Կրել երկարաթև հագուստ։
  • Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։
  • Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։
  • Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
  • Օգտագործել միջատավանիչ միջոցներ։
  • Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։

Հիշեցնենք` Արևմտյան Նեղոսի տենդը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ Մինչև 85 % դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։

Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանավորման տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։

Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։

Տեսանյութեր

Լրահոս