Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 75 դեպք

Հայաստանում, օգոստոսի 23-ի դրությամբ, հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են: Մարդը վարակվում է մոծակի խայթոցից: Վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում:

Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում այս պահի դրությամբ արձանագրվել է մահվան մեկ դեպք: 1938 թվականին ծնված տղամարդն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031