
Ադենոիդների գերաճը երեխաների շրջանում հաճախ հանդիպող շնչառական խնդիրների պատճառ կարող է լինել․ ԱՆ

Երեխաների շրջանում հաճախ հանդիպող շնչառական խնդիրների պատճառ կարող է լինել ադենոիդների գերաճը։ Այն ախտորոշվում է ռենտգեն հետազոտությամբ և ֆիբրոսկոպիայով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Ադենոիդ հյուսվածքի գերաճը սովորաբար նույն կերպ է դրսևորվում բոլոր պացիենտների մոտ․
- Հյուսվածքի գերաճ ունեցող երեխաները շնչում ու քնում են բաց բերանով
- Հարբուխ չեն ունենում, բայց քթային շնչառությունը դժվարացած է
- Պահպանվում է երկարատև քթահոսություն:
Ի՞նչ կարող է լինել, եթե ժամանակին խնդրի դեմ համապատասխան քայլեր չձեռնարկվեն․
- Լսողության իջեցում, հաճախակի միջին ականջի բորբոքումներ
- Վիրուսների հանդեպ բարձր ընկալունակություն
- Թթվածնային քաղց, որի պատճառով տուժում է առաջին հերթին գլխուղեղը
- Դիմային ոսկրերի աճի խախտում: