
Մեկ շաբաթում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության դեպքերն ավելացել են 16-ով

Մեկ շաբաթում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության դեպքերն ավելացել են 16-ով
Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 108 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ օգոստոսի 31-ից սեպտեբերի 6-ը, հաստատվել է հիվանդացության 16 դեպք։ Տվյալները հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։