
Հեպատիտ C-ի բուժման համար անհրաժեշտ հորմոն դեղերը կհատկացվեն անվճար

Հեպատիտ C-ի բուժման համար անհրաժեշտ աճի հորմոն դեղերը 2020 թվականից կհատկացվեն անվճար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այդ դեղերն անվճար կհատկացվեն հակավիրուսային և հիպոֆիզային գաճաճության ախտանիշ ունեցողներին»,- ասաց նա:
2019-ի առաջին կիսամյակում հեպատիտ Ց է ախտորոշվել 706 պացիենտի շրջանում, ովքեր բուժհաստատություն են դիմել այլ խնդիրներով: 2018-ին արձանագրվել է հեպատիտի 2070 նոր դեպք: Պատվաստումները, կանխարգելիչ շատ միջոցառումներ հանգեցրել են նրան, որ սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ն՝ 1.2 անգամ, իսկ Ց-ն՝ 1.5 անգամ նվազել են: 2018-ին հայտնաբերվել է սուր վիրուսային հեպատիտ Ց-ի 15 դեպք, առաջնային քրոնիկ հեպատիտ Ց-ի՝ 122 դեպք: