Պետպատվերի տրամադրման կարգը դյուրացվելու է

Կառավարությունը հաստատեց «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը  հաստատելու մասին» որոշման փոփոխությունները, որը պարզեցնում է ընթացակարգը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարությունը պայմանագրեր կնքած շուրջ 500 բժշկական հաստատությունների համար պարզեցնում է հաշվետվողականության պրոցեսը: «Հաշվետվությունները նրանք ներկայացնում էին ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով: Պարզեցնում ենք ու դարձնում  միայն մեկ հաշվետվություն, որն ամբողջական ու համապարփակ է: Սրանով մենք թույլ ենք տալիս, որ ամեն օր թուղթ չլրացնեն մեզ համար, հաճախ այնպիսի թղթեր, որոնք երբևէ չեն օգտագործվել, տվյալներ, որոնց կարիքը չի էլ եղել»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ևս մեկ նախագիծ են պատրաստում, որով դյուրացնելու են  պետպատվերի տրամադրման կարգը: «Դա էլ բավականին երկարատև բյուրոկրատական քաշքշուկներով լի պրոցես է եղել: Աշնանը կընդունենք և հաջորդ տարվանից այդ պրոցեսն ավելի դյուրին կլինի: Մոտ 500 կազմակերպությունների համար էական բարելավում է լինելու»,- ընդգծեց Թորոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031