Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության անդամներն ամփոփում են իրենց աշխատանքային 100 օրը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 28-ին կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:
Հայաստանում այս տարի դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային հանդիպումներ են ունեցել Արագածոտնի մարզի մի շարք բուժհաստատություններում:
Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը բարենպաստ է, սակայն տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը:
Թալինի բժշկական կենտրոնը լուրջ վերանորոգման և վերազինման կարիք ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Քատարի Պետություն:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
Ըստ 2015 թվականից մինչ օրս անցկացվող հետազոտությունների՝ սուր հեպատիտ B և հեպատիտ C հիվանդությունների նվազման միտումներ կան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելա Աբովյանը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել հայաստանյան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամերիկյան տարածաշրջանի գրասենյակի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում շարունակվում է կարմրուկի տարածումը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է եղել հնգամյա Մանեի` առաջին անգամ արտաքին աշխարհի ձայները լսելուն: Մանեն և ևս 6 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով եղել են Վրաստանում:
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջենիֆեր Էշվուդը պարզել է, որ երկու արգանդ ունի եւ միանգամից երկու երեխա է ունեցել:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային:
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:
Հայաստանում սեզոնային վարակիչ հիվանդությունները շարունակում են ակտուալ մնալ, բայց իրավիճակը վերահսկելի է: Օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Աշխարհի որոշ երկրներում դիտվում է դիֆթերիայի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ: 2018 թվականին Ուկրաինայում արդեն իսկ գրանցվել է դիֆթերիայի 8 դեպք, որոնցից մեկի վիճակը ծանր է, չնայած այն հանգամանքին, որ բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկ:
Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ:
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում հատկացումների մասին առցանց գործիքն արդեն հասանելի է Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի կայքում։
ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակներով հիվանդացությունն ունի աճի միտում:
Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկումների օրակարգում:
Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատունը համալրվել է եւս մեկ բաժանմունքով` բարձր դասի հիվանդասենյակներով։
Թուլություն, ուժեղ գլխացավ, լորձաթաղանթի բորբոքում, մարմնի բարձր ջերմություն , որովայնային ցավեր, սրտխառնոց, փսխում. սրանք էնտերովիրուսի հիմնական ախտանշաններն են:
«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված չարաշահման դեպքերի հետքերով ստուգումներ են իրականացվում նաև այլ խոշոր բուժհաստատություններում:
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից (18.07.2018թ. N 371-Ա հրաման) սույն թվականի հուլիսի 19-ից հուլիսի 24-ը ներառյալ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ։
Պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովման նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: