Բժշկական մի շարք ծառայություններ կստանան հավելյալ ֆինանսավորում

Կառավարությունը ընդունեց որոշում, որով վերաբաշխումներ կատարվեցին առողջապահության բյուջետային տողերում: Վերաբաշխման արդյունքում հետևյալ ծառայությունները կստանան հավելյալ ֆինանսավորում:

Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ` 470 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական բժշկական օգնության ծառայություններ` 250 մլն դրամ:

Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններին կուղղվի 208 մլն դրամ, շտապ բժշկական օգնության ծառայություններին` 145, հեմոդիալիզի ծառայություններին` 80 և աղիքային ու այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններին` 80 մլն դրամ:  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031