ԱՀԿ-ն հաղորդել է Կոնգոյի ԴՀ-ում էբոլայի իրադրության կայունացման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կայունացում է արձանագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդի բռնկման շրջաններում։ ԱՀԿ-ի շաբաթական տեղեկատվական տեղեկագրի համաձայն, որը հրապարակվել է հունիսի 27-ին՝ նախընթաց երեք շաբաթներին հիվանդացել է 252 մարդ, ինչը մոտավորապես համապատասխանում է մայիսի 29-ից մինչեւ հունիսի 18-ն ընկած ժամանակամիջոցի ցուցանիշին, երբ արձանագրվել էր մահացու վտանգավոր հիվանդության 245 հաստատված դեպք:

ԱՀԿ-ի անհանգստությունն են հարուցում «առողջապահության աշխատողների նկատմամբ բռնության սպառնալիքները» Մուզիենեն քաղաքում եւ մի շար այլ թեժ կետրերում: Հիվանդության նոր դեպքերի թվի աճ վերջին ժամանակներս դիտվում է, առաջին հերթին, Մաբալակոյում եւ Մանդիմում:

Հենց անյտեղ է մեկ տարուց փոքր-ինչ ավելի առաջ արձանագրվել էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունը: Մաբալակոյում հունիսի 5-ից մինչեւ 25-ը գրանցվել է հիվանդության 88, Մանդիմում՝ 30 հաստատված դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս