Արա Բաբլոյանը կարևորում է զարգացած երկրներում ապրող հայ բժիշկների հետ համագործակցությունը

Այս օրերին Երևանում անցկացվող Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը հնարավորություն կտա աշխարհի տարբեր զարգացած երկրներում բնակվող հայ մասնագետներին հրավիրելու Հայաստան և իրենցից վերցնել ամենաարդիականն ու օգտակարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:

«Սա արդեն 5-րդ համագումարն է, և դրանք պետք է շարունակական լինեն, որովհետև սա տալիս է մեզ հնարավորություն աշխարհի տարբեր զարգացած երկրներում եղած մեր հայ մասնագետներին հրավիրել Հայաստան և իրենց հետ կիսվել մեր փորձով, գիտելիքներով: Այսպիսի հարթակների շնորհիվ կարող ենք վերցնել իրենցից ամենաարդիականը և օգտակարը, որն անհրաժեշտ է Հայաստանին»,- նշեց Բաբլոյանը:

Նրա խոսքով` քանի որ Հայաստանը փոքր երկիր է, կարիք ունի ավելի շատ տեղեկություն ստանալ ավելի մեծ ու զարգացած պետություններից:

Հուլիսի 3-ին մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը և ընթանալու է մինչև հուլիսի 6-ը:

Տեսանյութեր

Լրահոս