ՌԴ Գամալեայի անվան Էպիդեմիոլոգիայի ու միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Իզվեստիային» ասել է, որ իրենց կենտրոնը հաշվարկել է չեզոքացնող հակամարմինների այն քանակը (banding antibody units), որն անհրաժեշտ է «Դելտա» շտամից լիովին պաշտպանվելու համար: Այդ մասին տեղեկանում ենք Ria.ru-ից:
Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1121 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 322 364-ի:
Այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեպքեր կլինեն, կամ ուսուցչական կազմում կլինեն դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։ Այս մասին նոյեմբերի 8-ին ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետո զրույցում վստահեցրեց, թե բժիկների 90 տոկոսն արդեն պատվաստվել է։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հացրին, թե հնարավո՞ր է՝ թեստերի գների նվազում լինի, մանավանդ, որ դեկտեմբերից քաղաքացին պետք է շաբաթը մեկ թեստ հանձնի:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս պահին դիմակի կրումը ցանկությամբ չէ, օրենքի պահանջ կա, և բոլորը պետք է ենթարկվեն օրենքի պահանջին։
Կորոնավիրուսի ախտանշան ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել պոլիկլինիկա և անվճար թեստավորվել: Այս մասին հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան»-ից Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինքը վատ զգալով հանդերձ, մի քանի անգամ թեստը վճարովի է հանձնել:
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
ՀՀ առողջապահության նախարարությունը կհրապարակի տեղեկատվություն այն մասին, որ եղել են դեպքեր, որ Covid-19-ի դեմ պատվաստված լինելու պարագայում էլ մարդիկ մահացել են: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Հայաստանում դպրոցներում կշարունակվի առկա ուսուցումը, սակայն այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Մարքետինգային, գովազդային անազնիվ քաղաքականություն է կիրառվել. շրջանառվող կարծիքները, թե ծխող անձանց մոտ կորոնավիրուսը թեթև է ընթանում, թյուր են: Այս մասին հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Եղել են ամիսներ, որ կորոնավիրուսով պայմանավորված մեր ծասերը եղել է 800 մլն դրամ. Անահիտ Ավանեսյան:
Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 810 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 321 243-ի:
Առողջապահության նախարարության հատկացվեց 120 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 4,7 տոկոսով ավելի։
Հայաստանում շատ են անոթային խնդիրները՝ հատկապես ոտքերի շրջանում:
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունը և դրա պատճառով մահացության դեպքերը հերթական առավելագույն ցուցանիշներ են գրանցել այս շաբաթ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ին:
Վանաձորում ընթացող «Եկե՛ք պատվաստվենք» միջոցառմանը ներկա է գտնվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում միացել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հայաստանում Նոյեմբերի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է 1417 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 433-ի
Ամերիկյան դեղագործական Pfizer ընկերության մշակած նոր դեղը կորոնավիրուսի պատճառով խոցելի տարեցների հոսպիտալացման ու մահվան ռիսկը կրճատում է 89%-ով։ Այս մասին հայտնում է BBC-ն` հաղորդելով նաև, որ նոյեմբերի 5-ին ամերիկյան ընկերությունը ներկայացրել է պրեպարատի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի արդյունքները։
Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2177 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 319 016-ի:
Ամենաօգտակար և սննդարար չրերն են չամիչը, ծիրանի չիրը, արմավը և սալորաչիր։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է սննդաբան Լյուդմիլա Միկիտյուկը։
«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից հոկտեմբերի 4-ին օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, […]
Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1835 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 316 839-ի:
Դեղահաբն ընդունելու համար հոսպիտալացում պետք չէ և այն կարող է օգտագործվել բուժառուների կողմից ինքնուրույնաբար։
Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է COVID-19-ի դեպքերի անընդմեջ աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահվան դեպքերի աճ, ինչը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներում բնակչության ցածր ընդգրկվածության հետևանք է:
Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանման հարցը։ ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Սերտ համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ արդեն ունենք վերջանական հաստատված և […]
Հայաստանում դեկտեմբերի 1-ից աշխատավայրում ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարբերականությունը կկրճատվի մեկ շաբաթով. աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ:
Մենք լոկդաունների չենք գնալու. պատվաստվե՛ք. Նիկոլ Փաշինյան:
Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2330 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 315 004-ի:
Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց: