
Բժիշկը նշել է hայտնի դեղամիջոցների խմբի վտանգավոր հետևանքը

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը անվանել է դեղերի հանրաճանաչ խմբի վտանգավոր հետևանքը՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորը» հաղորդման եթերում նա զգուշացրել է, որ բիսֆոսֆոնատների ընդունումը կարող է հանգեցնել ստորին ծնոտի քաղցկեղի:
«Oստեոպորոզ ունեցող գրեթե յուրաքանչյուր կին բուժվում է բիսֆոսֆոնատներով, դեղամիջոցներով, որոնք ամրացնում են ոսկրերը», – «Շանթի» փոխանցմամբ՝ ասել է բժիշկը:
Միաժամանակ, մասնագետը նշել է, որ այս խմբի դեղերի ընդունման կողմնակի ազդեցությունը ստորին ծնոտի սարկոմայի հնարավոր զարգացումն է։
Մյասնիկովը խստորեն խորհուրդ է տվել ատամնաբույժներին զգուշացնել բիսֆոսֆոնատներ ընդունելու մասին:
«Երբ դուք գնում եք ատամնաբույժի մոտ վիրահատության, դուք պետք է շուտ դադարեցնեք ընդունել բիսֆոսֆոնատներ: Եվ միշտ զգուշացրեք բժշկին այս մասին»,- եզրափակել է նա։