Աշխարհում տարածվում է կորոնավիրուսի նոր «կրակեն» շտամը

«Կրակեն» շտամը հետազոտությունների արդյունքում Հայաստանում դեռչի հայտնաբերվել»,- 168.am-ին հայտնեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (ՀՎԿԱԿ):

«Կրակեն»-ը XBB.1.5 կորոնավիրուսի մուտացիա է, որն արդեն ակտիվորեն տարածվում է ԱՄՆ-ում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը XBB.1.5-ը համարել է «Օմիկրոն»-ի մինչ օրս առավել փոխանցվող տարբերակը և հայտարարել, որ երկրները պետք է հաշվի առնեն ռիսկային իրավիճակները, օրինակ, թռիչքների համար դիմակներ առաջարկելու հարցը:

ԱՀԿ տվյալներով՝ նոր շտամով վարակվելու դեպքեր գրանցվել են 38 երկրում, որոնց թվում են Հարավային Կորեան, Ավստրալիան,եվրոպական մի շարք երկրներ:

Կարդացեք նաև

Հունվարի 12-ին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր «կրակեն» շտամով վարակվելու առաջին դեպքը:

«Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի մասնագետները սկսել են աշխատել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա, որը կպաշտպանի նոր մանրէահիմքերից, այդ թվում` «Կրակեն»-ի դեմ»,- «ՌԻԱ Նովոստի»,-ին ասել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

«Այո՛, սկսել ենք նոր պատվաստանյութ մշակել, կառուցվածքի տեսքով սկսել ենք անել։ Այն կլինի X տառով տարբերակների` XBB և XBВ.1.5 (կրակենի) դեմ։ Չգիտեմ, թե որքան արագ կտարածվի XBВ.1.5 տարբերակը, բայց պատվաստանյութը պետք է արագ անել»,- նշել է Գինցբուրգը:

Համաճարակաբանների կարծիքով՝ «Կրակեն»-ի, «Օմիկրոն»-ի տարածման հիմնական պատճառներից մեկը Չինաստանում սահմանափակող միջոցների վերացումն է եղել։

Տեսանյութեր

Լրահոս