Բաժիններ՝

Մշտական ​​սթրեսը կարող է վնասել տեսողական նյարդը և մեծացնել կուրության վտանգը

Կալիֆորնիայի Իրվինի համալսարանի գիտնականները պարզել են, որ կրկնվող սթրեսը կարող է արագացնել ցանցաթաղանթի ծերացումը և հանգեցնել գլաուկոմայի և տեսողության կորստի: Հետազոտությունը, ինչպես գրում է shantnews-ը՝  հրապարակված է Aging Cell ամսագրում:

Գլաուկոման աչքի հիվանդությունների խումբ է, որը կարող է վնասել տեսողական նյարդը և հանգեցնել կուրության։ Այն հաճախ պայմանավորված է ներակնային ճնշման բարձրացմամբ:

Գիտնականները հետազոտել են մկների օպտիկական նյարդի այն հատվածը, որը գտնվում է աչքերում։ Երիտասարդ ցանցաթաղանթում նրանք աքսոնների կորստի, այսինքն՝ տեսողական նյարդի վնասման նշաններ չեն հայտնաբերել։ Սակայն ծեր կամ սթրեսային վիճակում գտնվող կենդանիների տեսողական նյարդերում նկատվել են փոփոխություններ, որոնք բնորոշ են գլաուկոմայով հիվանդներին։

Ինչպես պարզել են գիտնականները, տեսողական նյարդի վնասումն ուղեկցվել է գենային ակտիվության փոփոխություններով։ Ըստ նրանց՝ ապագայում հնարավոր կլինի ախտորոշել գլաուկոմա ամենավաղ փուլերում։ Այժմ դա պահանջում է հետևել ներակնային ճնշմանը մեկ կամ ավելի օր: Բացի րանիցյդ, աշխատանքի հեղինակները կարծում են, որ գեների ակտիվության վրա ազդելով՝ հնարավոր կլինի կանխել տեսողության կորուստը ծերացման ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս