Գիտնականները պարզել են, որ մատնահարդարման լամպերը վնասում են մարդու ԴՆԹ-ն
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մատնահարդարման համար օգտագործվող լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են մարդու ԴՆԹ-ն վնասել։ Հետազոտության արդյունքները, shantnews-ի փոխանցմամբ՝ հրապարակվել են Nature Communications-ում։
Այդ լամպերում օգտագործվում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնց հաճախակի ներգործությունը կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել։
Համաձայն հետազոտությունների, մկների և մարդկանց բջիջների 20-30 տոկոսը մահացել են չորացման լամպերի երկու անգամ 20 րոպե տևողության կիրառումից հետո։
Իսկ կենդանի մնացած բջիջների մոտ հայտնաբերվել են, մաշկի քաղցկեղով պայմանավորված, ԴՆԹ-ի վնասման նշաններ։
Մատնահարդարման ժամանակ մարդու մատները լամպի ներսում գտնվում են մոտ 10 րոպե։ Այսինքն հետազոտություններն առավել էքստրեմալ պայմաններում են անցկացվել։
Չնայած այս հետազոտության արդյունքները ուղիղ չեն ապացուցում քաղցկեղի առաջացման ռիսկը, սակայն ցույց են տալիս, որ նման հավանականություն կա։
Իրական ռիսկը գնահատելու համար անհրաժեշտ են անկախ համաճարակաբանական հետազոտություններ, որոնց համար կպահանջվի մոտ 10 տարի։