Բարձր ջերմության դեպքում օղիով և քացախով շփումները վտանգավոր են
Չի կարելի օղիով և քացախով շփել մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար. այս մեթոդը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, զգուշացրել է իմունոլոգ և թերապևտ Իրինա Յարցևան։
Բժիշկը պարզաբանել է, որ մաշկը կկլանի ալկոհոլը, իսկ դա կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման կամ թունավորման։
«Եթե ցանկանում եք սառեցնել մաշկը, պարզապես պետք է շփեք ջրով։ Եվ այն կզովանա»,- shantnews-ի փոխանցմամբ՝ ասաց մասնագետը։
Նրա խոսքով՝ միայն վիճակի զգալի վատթարացման դեպքում արժե իջեցնել ջերմաստիճանը։