Արյան բարձր ճնշման վտանգավոր հետևանքները
Բուդու առողջության կառավարման առցանց ծառայության սրտաբան Անդրեյ Կլիմկինը «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել է, որ անտեսված հիպերտոնիան կարող է հանգեցնել սրտի կաթվածի և ինսուլտի։ Նա նշել է, որ անոթային խցանումների մեծ մասն ուղղակի տեղի է ունենում հիպերտոնիայի ասիմպտոմատիկ ընթացքի ժամանակ։
«Ախտանիշները դրսևորվում են գլխացավով, գլխապտույտով, սրտխառնոցով, փսխումով, կրծքավանդակի ցավով, շնչահեղձությամբ։ Այնուամենայնիվ, այս ախտանիշները ոչ սպեցիֆիկ են»,- shantnews-ի փոխանցմամբ՝ զգուշացրել է Կլիմկինը։
Նա մատնանշել է արյան ճնշման կանոնավոր ինքնամոնիթորինգի կարևորությունը։ Անհրաժեշտ է նաև տարեկան հետազոտություն անցնել բժշկական հաստատությունում։
«Անհրաժեշտ է հիպերտոնիա ախտորոշել՝ ելնելով հիվանդի արյան ճնշման մշտական բարձրացման փաստից։ Հետազոտության այլ մեթոդներ՝ լաբորատոր կամ գործիքային <…> նշանակվում են արյան ճնշման բարձրացման երկրորդական պատճառները բացառելու և թիրախ օրգանների վիճակը գնահատելու համար»,- հավելել է բժիշկը։
Ավելի վաղ OMC ընկերությունների խմբի սրտաբան Իվան Էֆրեմկինը նշել էր, որ դեմքի կարմրությունը և մատների ցիանոզը կարող են վկայել սրտի հիվանդության մասին։