Երեկ «Ազատություն» ռադիոկայանում տված իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուշագրավ միտք է հայտնել, որը սակայն ըստ էության դուրս է մնացել ուշադրությունից:
Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հոկտեմբերի 5-ին հասավ Հայաստան և հոկտեմբերի 7-ից սկսած այն բաշխվել է ու առկա է պոլիկլինիկաներում, բուժհաստատություններում և Երևանում տեղադրված շարժական պատվաստումային կետերում:
Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ:
Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան դեպք է գրանցվել: Այս մասին հոկտեմբերի 9-ին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում կա՞ն դեպքեր, երբ պատվաստված քաղաքացի է մահացել:
Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 903 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 273 860-ի:
Կառավարության ներկայացուցիչները հլու-հնազանդ ամեն բան անում են Նիկոլ Փաշինյանի հրահանգներն ի կատար ածելու համար: Այս անգամ խոսքը՝ Կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում Փաշինյանի՝ բարկության ու տված հրահանգի մասին է, այլ կերպ ասած՝ բոլոր հնարավոր ու անհնար գործողություններով հանրության մեծ շերտին դրդելու, պարտադրելու պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 601 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 272 957-ի:
Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 10-ի դրությամբ, կատարվել է 514 241 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 344 029, երկրորդ դեղաչափ` 170 212։
Չնայած բանանի չափազանց օգտակար լինելուն, ավելի լավ է այն չուտել առավոտյան: Բանանը հարուստ է մագնիումով, որն առավոտյան օգտագործելու դեպքում շատ արագ յուրացվում է, ինչով մեծանում է ծանրաբեռնվածությունը սրտանոթային համակարգի վրա:
Ամերիկացի և հնդիկ գիտնականների խումբը պարզել է, որ ֆենխոլ բնական միացությունը, որը գտնվում է ռեհանի տերևների մեջ, կարող է պաշտպանել ուղեղը Ալցհեյմերի հիվանդությունից:
Հոկտեմբերի 9-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 20 դեպք է գրանցվել:
Հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272 356 դեպք, որոնցից 248 267-ն` առողջացած, 5549-ը` մահվան ելքով:
Ընդհանուր առմամբ, այն գրեթե շոկոլադ չէ. դրանում կակաոյի պարունակությունը ընդամենը 35 տոկոս է: Ուստի շոկոլադի օգտակարությունը գրեթե բացակայում է: Այ, իսկ մեկ սալիկում 24 գդալ շաքարն առկա է:
Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի կարծիքով՝ գրագետ, ճիշտ, թափանցիկ և անկեղծ տեղեկատվությունն ավելի մեծ գործ կարող է անել, որպեսզի մարդիկ որոշեն պատվաստվել, քան՝ պարտադրանքը:
«Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է Հայաստանի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում:
Հիվանդության հետևանքով ձևավորվում է ավելի լիարժեք, կայուն ու տևական իմունիտետ, քան պատվաստման արդյունքում:
Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1331 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 271 205-ի:
Covid 19-ով վարակվածների ընդհանուր թիվը Հայաստանում մոտենում է 270.000-ի, աշխարհում այդ թիվը հատել է 237 միլիոնը: Համավարակը կանխելու համար պատվաստման գործընթացն աշխարհում, այդուհանդերձ, հարթ չի ընթանում. Աշխարհում շարունակվում են հակապատվաստումային բողոքի ցույցերը: Ակցիայի մասնակիցները կա՛մ չեն վստահում պատվաստանյութերին, կա՛մ դեմ են ժողովրդավարությանը հակասող սկզբունքով պարտադիր պատվաստմանը:
Առողջապահության նախկին նախարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է COVID-19-ի դեմ պատավաստումներին՝ նշելով, որ շրջանառվող այն տեղեկությունները, թե պատվաստանյութերը վտանգավոր են մարդկանց առողջության համար, իրականության հետ աղերս չունեն, և որ որևէ կերպ չեն կարող վտանգ հանդիսանալ մարդկանց առողջության համար, ընդհակառակը՝ պաշտպանելու է COVID-19-ով վարակվելուց, վարակվելու դեպքում էլ ծանր […]
Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1202 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 269 874-ի:
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մի շարք երկրներում COVID-19-ի դեմ պատվաստման ցուցանիշը հասցվել է 90 տոկոսի, սակայն Հայաստանում կան ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի մեզ մոտ հնարավորինս դանդաղի պատվաստման գործընթացը։
Հայաստանում հոկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 268 672-ի:
Պատվաստված քաղաքացիներից 17-ը, կարողացան հաղթահարել Covid-ը, չնայած ունեին բավականին ծանր առողջական խնդիրներ։
Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է Covid-19-ի դեմ «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, նախարարությունը բանակցություններ է վարում հնարավորինս սեղմ ժամկետում նոր խմբաքանակ ներկրելու համար:
Հայաստանում հոկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1155 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 267 363-ի:
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»՝ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված օրենքով արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, պատկանելիքների և նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:
Հայաստանում հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 891 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 266 208-ի:
Մեջբերում ՌԴ առողջապահության նախարարության կողմից հաստատած «Մեծահասակ բնակչության շրջանում Քովիդ-19 դեմ պատվաստումների անցկացման կարգի ժամանակավոր մեթոդական ցուցումներից»:
Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է պատահում, որ մարդն ունենում է կորոնավիրուսին բնորոշ բոլոր ախտանշանները, սակայն ՊՇՌ հետազոտության արդյունքը բացասական է լինում:
Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 627 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 265 317-ի: