
Բժիշկը բացատրել է, թե ինչու է դեռահասների համար վտանգավոր մազերը ներկելը

Երեխայի համար մազերը ներկելը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիայի կամ դերմատիտի, եթե ընթացակարգը սխալ է կատարվում, ըստ shantnews-ի՝ news.ru-ին ասել է տրիկոլոգ Տատյանա Եգորովան։
Ներկերի բաղադրիչներին անհատական ռեակցիայի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ ներկի սխալ ընտրության, նախկինում առկա ալերգիկ ռեակցիաների և ներկող վարպետի անբավարար որակավորման դեպքում:
«Եթե երեխայի մազերը ներկես, ապա նրա մոտ մաշկային դերմատիտ կարող է զարգանալ, իսկ 13-15 տարեկան դեռահասները կարող են մեծահասակների նման խնդիրներ ունենալ, մասնավորապես՝ ալերգիկ ռեակցիա»,- զգուշացրել է մասնագետը։
Եթե որոշել եք մազերը ներկել տանը, ապա չպետք է գնել ամենաէժան ներկը։ Այն կիրառելուց առաջ արժե ալերգիկ ռեակցիայի թեստ անել, նշել է տրիկոլոգը։