
Բժիշկը խոսել է աչքերի միջոցով գրիպով վարակվելու վտանգի մասին

Doctor Nearby բժշկական ընկերության սրտաբան Յուլիա Ֆոկինան «Իզվեստիա» թերթին պատմել է աչքերի միջոցով գրիպով վարակվելու վտանգի մասին։
«Վարակը տեղի է ունենում, երբ թքի կաթիլները ներթափանցում են, երբ գրիպով հիվանդը փռշտում է կամ ձեռքով դիպչում աչքերի լորձաթաղանթին այն մակերեսին դիպչելուց հետո, որի վրա գրիպի մասնիկներ են եղել»,- shantnews-ի փոխանցմամբ՝ նշել մասնագետը։
Նրա խոսքով՝ այս կերպ վարակվելու ռիսկը տատանվում է՝ կախված գրիպի վիրուսի շտամից։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է Ֆոկինան, աչքերի միջոցով վարակը շատ ավելի հազվադեպ է տեղի ունենում, քան օդակաթիլներով:
Բժիշկը հավելել է, որ որպես կանխարգելիչ միջոց՝ պետք է պահպանել հիգիենայի կանոնները, խուսափել վարակի նշաններ ցուցաբերող մարդկանց հետ շփումից։