
Առողջապահության նախարարությունը հայտնում է, թե ովքեր են H1N1 գրիպի ռիսկի խմբում

Առողջապահության նախարարությունը հայտնում է, թե ովքեր են H1N1 գրիպի ռիսկի խմբում․
- 65-ից բարձր տարիքի անձինք,
- քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ),
- հղիներ,
- տարեցների և հաշմանդամություն ունեցողների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ,
- 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
- փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ: