![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/1121419.jpg)
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող բուժառուների վերաբերյալ տվյալները:
«Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն է շարունակում ստանալ 5 երեխա»,- ասաց Բաղդասարյանը։