Բաժիններ՝

Միակ վիտամինի մասին, որն անհրաժեշտ է ընդունել տարվա ցանկացած ժամանակ

Միակ վիտամինը, որը մարդկանց մեծամասնությանն անհրաժեշտ է տարվա ցանկացած ժամանակ, վիտամին D-ն է: Այս մասին հայտնել է ընդհանուր բժիշկ Իգոր Ալենտովը:

«Հիմա համաշխարհային պրակտիկայում վիտամինների պակասի հետևանքով առաջացած հիվանդությունները շատ ավելի հազվադեպ են ախտորոշվում։ Միակ վիտամինը, որն արդարացված է մարդկանց մեծամասնության համար, դա վիտամին D-ն է»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է Ալենտովը:

Բժշկի խոսքով՝ դա առաջին հերթին կարելի է ստանալ՝ սննդակարգում ավելի շատ կենդանական մթերքներ ներառելով․ ձուկ, խավիար, ձվի դեղնուց, կաթ։ Նաև մաշկի մեջ վիտամին D-ի սինթեզի համար կարևոր է ավելի հաճախ դրսում լինել՝ դեմքն և ձեռքերը բաց, հատկապես արևոտ օրերին: Այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում այցելել սոլյարի և ակտիվորեն արևայրուք ընդունել. դա կարող է հանգեցնել մաշկի ֆոտոծերացման և քաղցկեղի առաջացման հավանականության մեծացման:

Միևնույն ժամանակ, փորձագետն ընդգծել է, որ մարդկանց մեծամասնության մոտ վիտամին D-ի մակարդակը ստուգելու կարիք չկա, բավական է այն ընդունել պրոֆիլակտիկ կերպով՝ բժշկի հետ ճշտելով անհրաժեշտ չափաբաժինը. այն կարող է տարբերվել՝ կախված տարիքից, ուղեկցող հիվանդություններից և այլն։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս