Արցախից 293 բուժառու շարունակում է բուժումը տարբեր բուժհաստատություններում, 106-ը ծանր վիճակում են, 11-ը` ծայրահեղ ծանր

Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 106-ը ծանր վիճակում են, 11-ը` ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին ՀՀ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Արցախից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների 14 տոկոսն արդեն իսկ ամրագրվել ու որոշակիորեն կցագրվել են առողջապահական առաջնային բուժհաստատություններում:

«Պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում ավելի քան 13 հազար 999 պացիենտ ունենք, որոնք շարունակում են իրենց բուժումները»,- մանրամասնել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ Առողջապահության նախարարությունը նաև 915 զանգ է ստացել Թեժ գծին, որով տրամադրվել է որոշակի խորհրդատվություն:

Տեսանյութեր

Լրահոս