ԼՂ-ից բռնի տեղահանված 309 անձ շարունակում է բուժումը. 116-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր

Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 309 անձ: «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Նրանցից 116-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր»,-տեղեկացրեց Բաղդասարյանը:

Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, 3 երեխա՝ առողջական վիճակի բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման, նախօրեին 1 նորածին դուրս է գրվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031