Մաշկաբան-ուռուցքաբան Օլգա Անտոնովան թվարկել է մաշկի բարորակ գոյացությունների տեսակները, որոնք հակված են չարորակ դառնալու։ Նրան մեջբերում է «Մոսկվա 24»-ը։
Այսօր՝ օգոստոսի 15-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ, ովքեր ստանում են ծրագրային հեմոդիալիզ, ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:
Life.ru-ին տված հարցազրույցում մասնագետը պարզաբանել է, որ հյութերը պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր՝ 10-ից 15 գ՝ 100 գ հյութի դիմաց, ինչը կազմում է մոտ երկու-երեք թեյի գդալ շաքարավազ։ Հյութի միջին չափաբաժինը 350 գ է, ուստի այն կարող է պարունակել մինչև 10 թեյի գդալ շաքար։ Այս քանակությունը հրահրում է արագ քաշի ավելացում և տարբեր առողջական խնդիրներ։
Օգոստոսի 14-ին Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 11-ով և հասել է 384-ի: Այս մասին տեղեկացնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Մարդիկ, ովքեր աշխատանքային օրերին վաղ են արթնանում և հանգստյան օրերին երկար քնում, ունեն ավելի քիչ լավ բակտերիաներ և ավելի շատ վատ բակտերիաներ, որոնք մեծացնում են ճարպակալման և ինսուլտի ռիսկը: Այս եզրակացություններն են արել Լոնդոնի Քինգս քոլեջի սննդի մասնագետները, գրում է BBC News-ը։
Սննդաբան Նատալյա Արտեմևան ասել է, որ մարդու օրգանիզմում վիտամինների և հանքանյութերի պակասը հղի է տարբեր խնդիրներով։ Եթե օրգանիզմը որոշակի նյութերի պակաս ունի, այն սկսում է սպառել իր պաշարները, նշել է Gazeta.Ru-ի մասնագետը։
Առօրյայում շատ ենք լսում նևրոզի կամ նևրոտիկ խանգարումների մասին։ Իրականում ի՞նչ է այն, ինչպե՞ս է առաջանում, և արդյո՞ք հնարավոր է խուսափել դրանից։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք հոգեբան, հոգեթերապևտ Գրիգորի Բադալյանի հետ։
Ամռանը որոշ մարդիկ ունենում են հազվագյուտ կողմնակի ազդեցություն դեղամիջոցներից՝ արևի նկատմամբ «ալերգիա». Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է բարձրակարգ ընդհանուր բժիշկ և թունաբան Ալեքսեյ Վոդովոզովը։
Սննդաբան Անաստասիա Կոստոմախան ասել է, որ իրական շոկոլադը կարելի է տարբերել կեղծից՝ դրանում առկա «կակաո յուղ» և «կակաո քերած» բաղադրիչների առկայությամբ։
Քրտինքի հոտի փոփոխության և ուժեղացման պատճառ կարող են լինել առողջական լուրջ խնդիրները, այդ թվում՝ շաքարախտը և սնկերը, վստահ է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։ Այս մասին մասնագետը խոսել է Sputnik ռադիոյի եթերում։
Ուտելուց հետո անընդհատ այրոցը կարող է ազդարարել կերակրափողի քաղցկեղի առաջացման մասին՝ բժիշկ Պիտեր պորտալին ասել է ուռուցքաբան Անդրեյ Իսաև-Ապոստոլովը։
Սուզումը ամառային վնասվածքների հիմնական պատճառներից մեկն է: Այս դեպքում հետեւանքները կարող են շատ տարբեր լինել՝ ողնաշարի կոտրվածքից մինչեւ լյարդի ու փայծաղի պատռվածք։ Ըստ shantnews-ի՝ «Իզվեստիային» այս մասին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, «Հեմոտեստ» լաբորատորիայի բժիշկ-փորձագետ Եկատերինա Դեմյանովսկայան։ Նրա խոսքով, ամենից հաճախ ջրասուզակները, ովքեր ձկան տեսքով ցատկում են ջուրը, վնասում են ողնաշարը հատակին սուր հարվածի, պարանոցի […]
Նևուսները մաշկի վրա պիգմենտային գոյացություններ են, որոնք բոլորը սովոր են խալեր անվանել։ Արդյո՞ք անհրաժեշտ է դրանց ստուգում, ի՞նչ փոփոխությունների վրա ուշադրություն դարձնել, այս մասին հուլիսի 19-ին խոսել է Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի խորհրդատվական և ախտորոշիչ կենտրոնի բժշկական գիտությունների թեկնածու, մանկական ուռուցքաբան Պիրոգով Ալեքսանդր Նաումովը:
COVID-19-ի նոր տարբերակը՝ EG.5-ը, որը մամուլում ստացել է «Էրիս» անվանումը, է՛լ ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում, սակայն ներկայում առողջության համար գլոբալ մասշտաբով ցածր ռիսկ է ներկայացնում: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի տեղեկագրում։
Կարճ ժամանակահատվածում չափից շատ ջուր խմելը սպառնում է ուղեղային այտուցով, զգուշացրել է բժիշկ Յուջին Վորթսմանը։ Նա People-ին տված հարցազրույցում խոսել է ջուր խմելու՝ կյանքին սպառնացող ձևի մասին։
Կանայք երկու անգամ ավելի հաճախ են տառապում երակների վարիկոզից, քան տղամարդիկ։ Դա պայմանավորված է կանացի հորմոնների ազդեցությամբ, օգոստոսի 4-ին «Газета.Ru»-ին հայտնել է Օրթոպեդիկ սրահների ORTEKA առաջին մասնագիտական ցանցի վիրաբույժ Ալեքսեյ Բեզրուկավին։
Ձմերուկ ուտելուց հետո այտուցը կարող է վկայել սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրների մասին, RIA Novosti-ին ասել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։
Վնասվածքաբան-օրթոպեդ, Կուրկինոյի Իլյա Տրուխանովի անվան կլինիկայի (KIT) գլխավոր բժշկի տեղակալ Ռաշիդ Բելհամիդին բացատրել է ոտքերի վրա «ոսկորների» աճի պատճառները։
Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական հիվանդանոցի գերմանացի գիտնականները բացահայտել են արդյունավետ ռազմավարություն՝ սթրեսի ժամանակ եղունգները կրծելու, մաշկը քորելու կամ մազերը պոկելու ցանկության դեմ պայքարելու համար: Աշխատանքի արդյունքները հրապարակված են JAMA Dermatology ամսագրում:
Սեխը կարող է վնասել հղի կամ կերակրող կանանց և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց առողջությանը, Evening Moscow-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Բացի դրանից, բժիշկը խորհուրդ չի տալիս երեխաներին ու տարեցներին վաղահաս մրգեր ուտել։
Հունվար-հուլիս ժամանակահատվածում արձանագրվել է չարորակ նորագոյացությունների նոր հայտնաբերված դեպքերի աճ՝ 24,3%-ով
Կար ժամանակ, երբ COVID-19-ը վտանգ էր ներկայացնում մարդկանց լայն շրջանակի համար, սակայն այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ հիվանդների խոցելի խմբերի պաշտպանության վրա։ Առաջին հերթին դրանք ծանր քրոնիկ հիվանդություններ և թույլ իմունիտետ ունեցող մարդիկ են, «Իզվեստիային» ասել է ռևմատոլոգ Պավել Նովիկովը։
Իմաստության ատամները հաճախ մարդու համար խնդիրներ են առաջացնում և պետք է հեռացվեն։ Ատամնաբույժ Լուիզա Ավթանդիլյանը հուլիսի 25-ին պարզաբանել է, թե իրականում երբ է պետք հեռացնել նման ատամները։
Երեխաներ չեն կենտրոնանում հատկապես դաս սովորելիս:
Գործատուն պարտավոր է կրճատել աշխատողների աշխատանքային ժամերը, եթե շոգ եղանակին նա չի կարող սենյակում որոշակի պայմաններ ապահովել, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է փաստաբան, Աշխատանքային իրավունքների ասոցիացիայի անդամ Օլեգ Բաբիչը։
Վարակվածներից 4-ը հոսպիտալացված են, 226-ը դուրս են գրվել հիվանդանոցից
Քիթ-կոկորդ-ականջաբան Քրիստին Դեմայսոնն ասել է, որ բերանի միջոցով անընդհատ շնչելը առաջացնում է կոկորդի ցավ, բերանի տհաճ հոտ, ինչպես նաև ավելի անսպասելի հետևանքներ՝ աչքերի տակ մուգ շրջանակներ, գլխացավեր և հոգնածության զգացում արթնանալուց անմիջապես հետո։ Նա HuffPost հրատարակությանը նշել է բերանը բաց քնելու պատճառները։
Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Դևի Սրիդարն անվանել է խորը վերամշակման արտադրանքը երիտասարդների քաղցկեղի առաջացման հիմնական պատճառ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Անպտղության պատճառները կարող են տարբեր լինել, և միշտ չէ, որ դրանք կապված են վերարտադրողական օրգանների պաթոլոգիաների հետ։ Մանկաբարձ-գինեկոլոգ Վիկտորյա Ֆիսյուկը պատմել է, թե ինչ այլ հիվանդություններ կարող են հղիության հետ կապված խնդիրներ առաջացնել: