Բաժիններ՝

Բժիշկը զգուշացրել է ժամկետանց դեղեր ընդունելու վտանգավոր հետևանքների մասին

Որոշ հակաբիոտիկներ պիտանելիության ժամկետից հետո դառնում են թունավոր, իսկ ներարկային դեղերը մեծացնում են թունավոր շոկի առաջացման վտանգը: Ըստ shantnews-ի՝ բժիշկ Անաստասիա Աղաեւան «Իզվեստիա»-ի հետ զրույցում զգուշացրել է դեղերի անզգույշ օգտագործման այս և այլ վտանգավոր հետևանքների մասին։

Բժիշկը նշել է, որ տուփի վրա նշված պիտանելիության ժամկետը լրանալուց հետո արտադրողները չեն կարող երաշխավորել դեղամիջոցի արդյունավետությունը։ Նրա խոսքով՝ որոշ ժամկետանց դեղամիջոցներ օրգանիզմում անկանխատեսելի ռեակցիաներ են առաջացնում, իսկ մյուսները իրենց հատկությունները։

Աղաեւան զգուշացրել է, որ դա կարող է վտանգ ներկայացնել կյանքին, քանի որ առանց համապատասխան բուժման հիվանդի վիճակը կվատթարանա։

Թերապևտը նաև զգուշացրել է, որ որոշ հակաբիոտիկներ, օրինակ՝ տետրացիկլինի հիդրոքլորիդի վրա հիմնված դեղամիջոցները, պիտանելիության ժամկետի ավարտից հետո դառնում են թունավոր։ Բացի այդ, ժամկետանց օշարակները, քթի կաթիլները կամ աչքի կաթիլները կարող են առաջացնել պաթոգեն միկրոօրգանիզմների բազմացում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031