
Բացահայտվել է կյանքը երկարացնելու անսպասելի միջոց

Այգեգործությունն ավելի լավ է երկարացնում կյանքը, քան սպորտը, ասում է հետազոտող և «Ապրել մինչև 100» հեռուստասերիալի ստեղծող Դեն Բյութները։ Նա բացահայտել է երկարակեցության անսպասելի գաղտնիքը բրիտանացի համաճարակաբան, պրոֆեսոր Թիմոթի Սպեկտորի փոդքաստում, գրում է Daily Mirror-ը։
Բյութներն ասել է, որ այգեգործությունը երկարակեցության հիմնական գործոններից մեկն է: Նրա խոսքով՝ գրեթե բոլոր երկարակյացները, որոնց հետ ինքը շփվել է, երիտասարդությունից մինչև ծերություն աշխատել են հողի հետ։
«Ես կպնդեմ, որ այգեգործությունը, հավանաբար, շատ ավելի լավ է, քան մարզասրահ գնալը: Սա երկարակեցության լավագույն միջոցն է, որը դուք կարող եք անել»,- ըստ shantnews-ի՝ ասել է հետազոտողը:
Բյութները կարծում է, որ այգեգործության դրական ազդեցությունը գալիս է այն բանից, որ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում դրսում և կանոնավոր թեթև վարժություններ են կատարում տնկելիս, ջրելիս, մոլախոտեր մաքրելիս և բերքահավաքի ժամանակ:
Բացի այդ, նրանք ավելի հաճախ ուտում են իրենց հողամասում աճեցված բուսական մթերքները, նշել է փորձագետը։
«Ես տեսել եմ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ երբ դուք այգում եք, կորտիզոլի կամ սթրեսի հորմոնների մակարդակը նվազում է», – ավելացրել է Բյուետները: