ԱՆ-ն՝ քաշը վերահսկելու և որոշ հիվանդությունների զարգացումը կանխելու ուղիների մասին
Թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները պետք է պահպանեն ֆիզիկական ակտիվիությունը` քաշը վերահսկելու, ճարպակալումից խուսափելու և մի շարք հիվանդությունների զարգացումը կանխելու համար: Թեմային անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կարևոր է`
- սահմանափակել ճարպերի և շաքարի քանակը,
- ուտել ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջահատիկ և ընդեղեն,
- պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն,
- երեխաները` օրական 60 րոպե,
- մեծահասակները` շաբաթական 150 րոպե: