Բաժիններ՝

Սննդաբանը` նիհարելու մասին հայտնի միֆերի մասին

Սննդաբան Մայքլ Մոսլին թվարկել է նիհարելու ամենատարածված կանոններից մի քանիսը, որոնք իրականում ոչ այլ ինչ են, քան առասպելներ։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։

Առաջին առասպելը, որը ցրել է Մոսլին, վերաբերում է նախաճաշը բաց թողնելու սովորությանը: Նա պատմել է, որ 2014 թվականին գիտնականները 16 շաբաթվա ընթացքում հետեւել են ավելորդ քաշ ունեցող 283 մարդու, ովքեր փորձում էին նիհարել։

Հետազոտության ավարտին նրանք, ովքեր բաց են թողել նախաճաշը, նիհարել են միջինը 0,71 կիլոգրամով, իսկ նրանք, ովքեր նախաճաշել են՝ 0,76 կիլոգրամով:

«Բաց թողնելով նախաճաշը՝ դուք կարող եք բաց թողնել հիմնական սննդանյութերը, որոնք, ի վերջո, կթողնեն ձեզ քաղցածության զգացում և օրվա ընթացքում ավելի շատ ուտելու ցանկություն»,- ըստ shantnews-ի՝ նախազգուշացրել է Մոսլին:

Կարդացեք նաև

Երկրորդ առասպելը, որն անվանել է դիետոլոգը, այն համոզմունքն է, որ ըմպելիքներով դիետաները օգնում են նիհարել: Նա բացատրել է, որ նման սննդային համակարգերին հավատարիմ մնալով՝ մարդիկ սովորական սնունդ չեն ուտում, այլ հյութեր են խմում և դրանով իսկ նիհարում։

Այնուամենայնիվ, Մոսլին նշել է, որ այդ դեպքում քաշի կորուստը տեղի է ունենում օրգանիզմում ոչ թե ճարպի, այլ հեղուկի քանակի նվազման պատճառով:

«Հենց որ վերադառնաք նորմալ սնվելուն, քաշն անխուսափելիորեն կվերադառնա»,- զգուշացրել է նա:

Ի վերջո, Մոսլին հորդորել է չվախենալ ճարպեր պարունակող մթերքներ օգտագործելուց։ Նրա կարծիքով՝ ձիթապտղի յուղի, ընկույզի և յուղոտ ձկան կանոնավոր օգտագործումն օգնում է շատ ավելի արագ նիհարել, քան անընդհատ ցածր յուղայնությամբ մթերքներ օգտագործելը։

Բացի այդ, ճարպերն անհրաժեշտ են սրտի, անոթների և ընդհանուր առողջության համար, եզրակացրել է Մոսլին:

Տեսանյութեր

Լրահոս