Ինչպես ազատվել բերանի սխտորի տհաճ հոտից
Սննդաբան Վերոնիկա Գուսակովան հորդուրում է սխտոր ուտելուց հետո բերանից տհաճ հոտից ազատվելու համար շատ ջուր խմել։
gazeta.ru-ի հետ զրույցում նա ասել է, որ ջուրն օգնում է դուրս հանել ալիցինը, դա այն բաղադրիչն է, որը պատասխանատու է սխտորի յուրահատուկ բույրի համար:
Սխտորի հոտից ազատվելու համար նա խորհուրդ է տալիս նաև ատամները խոզանակով մաքրել, ատամի թելերով մաքրել ատամները և բերանի թարմացնող միջոցներ օգտագործել, որոնք կօգնեն հեռացնել մթերքի մնացորդները ձեր բերանի խոռոչից:
Բացի այդ, դիետոլոգը նշել է, որ մաստակն ու առանց շաքարի կոնֆետները նույնպես կօգնեն կանխել հոտը. դրանք խթանում են թքի արտադրությունը, որն էլ հեռացնում է ալիցինը։
Միաժամանակ Գուսակովան խորհուրդ է տվել ոչ մի պարագայում չհրաժարվել սխտորից։
«Այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պայքարել օրգանիզմում վնասակար ազատ ռադիկալների դեմ և օգնում են պահպանել սրտի առողջությունը: Սխտորը հայտնի է նաև իր հակաբորբոքային և հակամանրէային հատկություններով, որոնք օգնում են պայքարել վարակների դեմ և ամրապնդել իմունային համակարգը»,- պարզաբանել է սննդաբանը։