Բժիշկը թվարկել է երկաթի անբավարարությունը կանխելու համար նախատեսված մթերքները
Օրգանիզմում երկաթի պակասը կարող է առաջացնել թուլություն, հոգնածություն, գլխապտույտ, ու այս վիճակը կանխելու համար կարող եք սննդակարգում ավելացնել որոշ մթերքներ: Թերապևտ, սննդաբան Ելենա Իգնատիկովան անվանել է անհրաժեշտ մթերքները Sputnik ռադիոյի հետ զրույցում։
Դիետոլոգը զգուշացրել է, որ երկաթի պակասը ազդում է թե՛ արտաքին տեսքի, թե՛ ինքնազգացողության վրա։ Բժիշկը թվարկել է, որ երկաթի պակաս ունեցող մարդիկ բողոքում են ֆիզիկական վարժություններ անելու անկարողությունից, գլխապտույտից և վատ ինքնազգացողությունից մարդաշատ սենյակներում:
«Երկաթի անբավարարությունը կանխելու համար հաճախ բավարար է հավասարակշռված սննդակարգը», ըստ shantnews-ի՝ վստահեցրել է սննդաբանը։
Երկաթի պակասի կանխարգելման հիանալի տարբերակ տավարի միսն է, այն պարունակում է բավականին մեծ քանակությամբ սպիտակուց, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի սինթեզի համար։
Բժիշկը նաև զգուշացրել է, որ երկաթը կլանելու համար անհրաժեշտ է վիտամին C, որը կարելի է ստանալ թթու կաղամբից, խնձորից, ցիտրուսային մրգերից։
Ի վերջո, սննդաբանն ասել է, որ սուրճը, շոկոլադը և թեյը խանգարում են երկաթի յուրացմանը։ Ուստի, ըստ Իգնատիկովայի, դուք պետք է սահմանափակեք այս մթերքների, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների օգտագործումը։