Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 2024 թվականի մարտի 18-ի դրությամբ 165 է
Հայաստանում 2024 թվականի մարտի 18-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 165 է:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 165 դեպքից 108-ը երեխա է, 57-ը՝ մեծահասակ: 18 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 96-ը:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: