Օրինակ, բանանը կաթնային մթերքների հետ օգտագործելիս՝ կարող եք դանդաղեցնել մարսողությունը, փոխել աղիքային ֆլորան, խթանել օրգանիզմում տոքսինների առաջացումը:
Ավանդական բժշկության մեջ մեղրն ու ընկույզը համարվում են ամենահզոր դեղամիջոցներից մեկը, որը բուժում է մի քանի հիվանդություններ: Այս խառնուրդն օրգանիզմին ապահովում է վիտամիններով, ճարպերով, պրոտեիններով:
17-ամյա Արմեն Մեհրաբյանի աչքը երկաթե ձողը վնասել էր դեռ անցած տարվա ամռանը։ Նախնական բուժումից հետո Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակչին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ուղեգրել էին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժումը շարունակելուց հետո խորհուրդ էին տվել անցնել մագնիսառեզոնանսային հետազոտություն և ստանալ նյարդավիրաբույժի խորհրդատվություն։
Ամեն տարի ողջ աշխարհում հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը հիվանդության մասին` կոչ անելով պահպանել անհրաժեշտ միջոցառումները, ժամանակին ախտորոշվել և սկսել բուժումը: Այս տարվա կարգախոսն է. «Առողջ սնունդ՝ առողջ ոսկրեր»:
Սմբուկն առանձնանում է հակաօքսիդանտների և հանքանյութերի մեծ քանակով: Այն նաև բազմաթիվ վիտամիններ է պարունակում: 100 գրամ սմբուկն ընդամենը 20 կալորիա է պարունակում: Ընդ որում, սմբուկը հագեցածության զգացում է պարգևում:
Քիթը բարդ համակարգ է, որը կազմված է նեղ ուղիներից, 8 սինուսներից, խոռոչներից: Այս օրգանը հնարավորություն է տալիս ներշնչել մաքուր օդն ու այն մաքրել մինչև թոքերը հասնելը:
Հարբուխի և մրսածության սեզոնն արդեն մտել է իր լիակատար իրավունքների մեջ: Եվ շատերի մոտ այն սկսվում է կոկորդի ցավով: Ահա, թե ինչու healthylivingstyle.net-ը խորհուրդ է տալիս պատրաստել բնական դեղամիջոց, որը կգնի բուժել կոկորդի ցավը՝ առանց քիմիական դեղորայքի օգտագործման:
Արագ նյութափոխանակությունը նպաստում է քաշի նվազմանը, քանի որ օրգանիզմը սկսում է առավել արդյունավետ այրել կալորիաները, որոնք մենք օգտագործում ենք:
Բոլոր բաղադրիչները լցրեք փոքր տարայի մեջ և լավ խառնեք: Ստացված զանգվածը տարածեք դեմքի այն հատվածներին, որտեղ սև կետեր կան: Տաք և թաց սրբիչի միջոցով մոտավորապես 5 րոպե տևողությամբ նրբորեն տրորեք դեմքը՝ շրջանաձև շարժումներով: Եթե սրբիչը սառչի, տաքացրեք այն՝ թրջելով տաք ջրի մեջ:
Հավանաբար մեզանից քչերը գիտեն կոկոսի յուղի օգտակար հատկանիշների մասին: healthyfoodhouse.com կայքի փոխանցմամբ՝ ապացուցված է, որ կոկոսի հյութը նման է մեր արյան պլազմային:
Բանանի և արքայախնձորի սմուզին ամբողջ օրը ձեզ էներգիա կհաղորդի՝ առանց բացասական ազդեցության, ինչպես նաև՝ կկառուցի մկանները: Ձեզ ենք ներկայացնում բանանի սմուզի, որը հենց այն է, ինչ փնտրում եք:
Շատերն են մթերք օգտագործելուց հետո կանգնում փորի փքվածության խնդրի առաջ: Փորի փքվածությունը, ինչպես նաև նյութափոխանակության հետ կապված խնդիրները կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ դրանից խուսափելու համար:
Երբևէ մտածե՞լ եք, որ որոշակի բաղադրիչ օգտագործելիս կնվազեցնեք քաղցկեղի առաջացման ռիսկը: Իսկ ավելի կոնկրետ՝ ստամոքսի քաղցկեղի:
Հաճախ երեխաների և մեծահասակների մոտ առանց պատճառի սաստիկ ատամնացավ է սկսվում: Բերանի խոռոչի բակտերիան, որը սնվում է շաքարից, էմալը փչացնող թթուներ է արտազատում, որն էլ հանգեցնում է ատամների որակի վատացման և փտման:
Healthylivingstyle կայքը ներկայացնում է բաղադրատոմս, որն օգնում է բուժել գասրիտը, աղիքային բորբոքումները, ստամոքսի թթվայնության և մարսողության հետ կապված խնդիրները:
Հում կարտոֆիլի օգտակար հատկանիշների մասին, թերևս, շատերը գիտեն, չնայած՝ շատերը պնդում են, որ կարտոֆիլը չի կարելի ուտել հում վիճակում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների:
Հազի դեմ բուժում սկսելիս՝ նախևառաջ մտածեք՝ արդյո՞ք այն դեղամիջոցները, որոնք գնում եք, կօգնեն ձեզ, թե՞ կվնասեն: Շատ դեղամիջոցների բաղադրությունների մեջ է մտնում դեքսամոտորֆանը, որը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխաների առողջության վրա: Ծնողները պետք է զգույշ լինեն, քանի որ երեխաների 10%-ը չունի անհրաժեշտ էնզիմները, որոնք օգնում են մարսել դեքսամոտորֆանը, ինչը կարող է հանգեցնել վատ հետևանքների:
16-ամյա անգլիացի մի աղջկա մոտ վերջերս արտասովոր ցավերից, գլխացավերից հետո միզուղիների բորբոքում էին հայտնաբերել: Նրան նշանակել էին հակաբիոտիկներ և տնային բուժում, սակայն դրանից նրա առողջական վիճակը չէր լավացել:
Շատերի մոտ հոդացավերը սովորական երևույթ են դարձել, հաճախ ցավը լինում է արմունկների, ուսերի և ծնկների հատվածներում: Այս ցավերը շատերին անգամ անկողին են հասցնում:
Մենք տուն առ տուն առաքում ենք ամսագիրը, տարածում նաև ամենատարբեր բուժհիմնարկներում և ուսումնական կենտրոններում։ Այս ամսագիրը դուք երբեք չեք տեսնի գեղեցկության սրահներում կամ սննդի մատուցման կետերում, որովհետև գտնում ենք, որ մենք տալիս ենք այնպիսի ինֆորմացիա, որը պետք է մարսվի, այն պետք է ուշադիր կարդալ, վերլուծել, և այլն։
Հոկտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Մրգավետ համայնքի մանկապարտեզում և դպրոցում ջրծաղկի դեպքեր են արձանագրվել:
Պիստակը վիտամին B6-ի հրաշալի աղբյուր է, որը պատասխանատու է հեմոգլոբինի ստեղծման համար, որն էլ իր հերթին՝ բջիջները սնուցում է թթվածնով: Վիտամին B6-ն օգտակար է նաև իմունային համակարգի համար, քանի որ օգնում է արյան կարմիր և սպիտակ գնդիկների ստեղծմանը: Վիտամին B6-ի պակասը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:
Գիշերվա լավ քունը շատ կարևոր է ոչ միայն՝ առողջության, այլև հաջորդ օրն ակտիվ և բարձր տրամադրությամբ անցկացնելու համար: Սակայն լինում են օրեր, երբ անքնության պատճառով ամբողջ գիշերն անցկացնում եք համակարգչի առջև, կամ պարզապես «հոլի» նման պտտվում եք անկողնում:
Սխտորի ապուրը, որը պատրաստվում է 50 պճեղ սխտորով, գլուխ սոխով և ուրցով, արդյունավետ կերպով պայքարում է վիրուսների, մրսածության դեմ:
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Կապան քաղաքում ներկա է գտնվել քաղաքի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը:
Ջուրը, որի մեջ վարունգի կտորներ ենք ավելացնում, դասվում է ամենաառողջարար ջրերի շարքին: Այս եզրահանգմանն են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով մի քանի հետազոտությունների արդյունքները: Այս թարմացնող ըմպելիքը, պարզվում է՝ շատ արդյունավետ է, երբ խոսք է գնում քաղցկեղի դեմ պայքարի մասին:
Այս դիետան շատ տարածված է, քանի որ առողջարար է և սննդարար, այն օգտագործում են նաև թերապևտիկ նպատակներով:
Սոխը մաշկը մաքրող հայտնի միջոց է, այն նաև հրաշալի կերպով սպանում է բակտերիաները, պարունակում է ֆոսֆորաթթու, որն արյան մեջ հրաշքներ է գործում:
Դետոքս միջոցների օգտագործումը կարող է շփոթության մատնել շատերին, սակայն հենց օրգանիզմի ամբողջական մաքրումն է, որ օգնում է ազատվել ոչ միայն՝ ավելորդ ճարպերից, այլև՝ թույներից: Հաջորդ 7 օրերի ընթացքում հետևեք healthyfoodhouse կայքի խորհուրդներին և կնկատեք, թե ինչպես է հարթվում ձեր որովայնը: