Ձմերուկի կորիզը՝ ճիճուների դեմ
Չինաստանում արդեն վաղուց բնակիչներն օգտագործում են ձմերուկի կորիզն այնպես, ինչպես դդմի սերմերը:
Ձմերուկի բոված կորիզը ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց արդյունավետ՝ ճիճվաթափության դեպքում:
Ձմերուկի կորիզի թուրմ
Բաղադրություն
- 5 ճ/գ ձմերուկի հում կորիզ
- 1 լ սառը ջուր
Պատրաստման եղանակը
- Հավանգի միջոցով մանրացրեք ձմերուկի կորիզը, վրան սառը ջուր լցրեք: Դրեք կրակին և եռացրեք:
- Մոտավորապես 45 րոպե եփեք կորիզը:
- 45 րոպե անց ստացված լուծույթը քամեք և օրական 3 անգամ 1 բաժակ խմեք այս լուծույթից:
Ձմերուկի կորիզի թուրմը հրաշալի միջոց է, որը հաճախ օգտագործվում է նաև նիհարելու նպատակով: Այս ըմպելիքը նաև պրոֆիլակտիկ և բուժիչ միջոց է շագանակագեղձի հիվանդությունների դեպքում: Այս թեյն օգտակար է նաև հիպերտոնիայի դեպքում:
Ձմերուկի կորիզը՝ ճիճուների դեմ
Բաղադրություն
- Ձմերուկի կորիզ
- Ցածր յուղայնությամբ կաթ
Պատրաստման եղանակը
- Կորիզը չորացրեք ջեռոցում, ապա աղացեք:
- Աղացած կորիզը խառնեք կաթով 1:10 հարաբերությամբ:
- Առավոտյան դատարկ ստամոքսին 2 բաժակ խմեք այս խառնուրդից: Բուժման կուրսը 3 օր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: