Օշինդրը՝ ճիճվաթափության հզոր միջոց
Գազերը, փորկապությունն ու լուծը, հոդացավերը, մաշկային ցանը, տարատեսակ ալերգիաները, նյարդային համակարգի խանգարումները, քնի խանգարումը, քրոնիկ հոգնածությունն ու նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունները կարող են առաջանալ ճիճուների պատճառով:
Ճիճուների դեմ բնական միջոց
Տարվա ընթացքում երկու անգամ՝ աշնանն ու գարնանը, անհրաժեշտ է ճիճվաթափություն կատարել, հատկապես, եթե տանը կենդանիներ ունեք: ognov կայքն առաջարկում է դառը օշինդրի (полынь) թուրմը՝ որպես ճիճվաթափության ամենաարդյունավետ միջոց:
Առավոտյան 1 ճ/գ օշինդրի վրա լցրեք 200 մլ եռացրած ջուր, կափարիչը ծածկեք, թողեք թրմվի 20-30 րոպե, ապա քամեք:
Առավոտյան դատարկ ստամոքսին՝ ուտելուց 20 րոպե առաջ, խմեք 100 մլ թուրմից, իսկ մնացած 100մլ-ը՝ երեկոյան:
Բուժման կուրսը տևում է 3 օր: Այս ընթացքում չափազանց օգտակար է երեկոյան մեկ բուռ մեխակ ծամելը: Օշինդրն ազդում է մեծ ճիճուների վրա, իսկ մեխակը վերացնում է փոքրերն ու ճիճուների ձվերը:
Բուժումն ավարտելուց հետո պետք է մաքրող հոգնա անել. 1-2 թ/գ չոր խոտաբույսի վրա լցրեք 1 լ եռացրած ջուր, թողեք թրմվի և սառեցրեք՝ հասցնելով մինչև մարմնի ջերմաստիճանին:
Մեկ շաբաթ անց կրկին խմեք օշինդրի թուրմը 3 օր:
Օշինդրը հզոր բույս է: Այն հակացուցված է հղիներին և կերակրող մայրերին, ինչպես նաև՝ ստամոքսի խոցեր, ցածր թթվայնությամբ գաստրիտ, էնտերոկոլիտ ունեցողներին:
Երեխաներին այս թուրմը թույլ է տրվում խմել 12 տարեկանից հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: