Վերականգնեք մազերի որակն ու խթանեք դրանց աճը
Հաճախ օգտագործելով վարսահարդարիչներ, հարթեցնող այլ սարքեր, գանգրացնող մուսեր, վնասում ենք մազերը:
Բարեբախտաբար, գոյություն ունի բնական շամպուն, որը կօգնի վերականգնել մազերի որակը, փայլն ու անմիջապես բուժել դրանք:
Շամպունը, որի մասին կխոսենք, իր մեջ ներառում է գերչակի յուղ, պանթենոլ, եղինջ:
Եղինջը մազարմատների և գլխամաշկի բուժման ամենաարդյունավետ բույսերից մեկն է: Այն խթանում է արյան հոսքը դեպի գլխամաշկ՝ այսպիսով արագացնելով մազերի աճը:
Գերչակի յուղը հարուստ է վիտամին E-ով և ռիցինոլեիկ թթուներով, որոնք խթանում են մազերի աճը: Բացի այդ, գերչակի յուղն ունի հակաբակտերիալ և հակասնկային նշանակություն. այն կանխարգելում է թեփի առաջացումը:
Պանթենոլը կամ վիտամին B5-ը խթանում է գլխամաշկի առողջությունն ու արագացնում է մազերի վերականգնման պրոցեսը:
Շամպունի բաղադրատոմսը
- 750 մլ եղինջից շամպուն
- 2 սրվակ վիտամին B
- 30 մլ A և D վիտամինների խառնուրդ
- 50 մլ գերչակի յուղ
- 100 մլ պանթենոլի լուծույթ
- 30 մլ եղինջի յուղի կաթիլներ
1 լիտրանոց շշի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները: Շիշը թափահարեք, որպեսզի ամբողջը լավ խառնվի: Ստացված խառնուրդը քսեք գլխամաշկին և մազերին, զգուշորեն մերսեք: Թողեք մնա մի քանի րոպե և լվացեք մազերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը