Լավացրեք տեսողությունը՝ կարգավորելով ձեր սննդակարգը

Տարիքի հետ մարդկանց տեսողությունը վատանում է: Վերջերս արված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ տեսողության վատացումն այն խնդիրն է, որն ի հայտ է գալիս 50-ն անց կանանց մոտ: Սակայն, բացի տարիքային փոփոխությունները, տեսողական խնդիրներ կարող են ի հայտ գալ նաև այլ պատճառներով:

Ճիշտ սննդակարգն ու ապրելակերպը կարող են երկարացնել ձեր կյանքի այն փուլը, երբ դուք պարզապես վայելում եք հրաշալի տեսղությունը:

Golbis կայքը խորհուրդ է տալիս մի քանի մթերքներ, որոնք կօգնեն ձեզ այս հարցում:

Սխտորն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը

Կարդացեք նաև

Հարվարդի բժշկական դպրոցում արված հետազոտություններն ապացուցել են, որ օրգանիզմում խոլեստերինի նվազումն ուղղակիորեն կապված է մակոլադիստրոֆիայի (տեսողության վատացման) կանխարգելման հետ: Տեսողության վատացման հիմնական պատճառն աչքի ցանցաթաղանթի տակ ճարպային կուտակումներն են: Հենց սա էլ հանգեցնում է տեսողության թուլացման և կուրության:

Իսկ սխտորն ամենաարդյունավետ միջոցն է, որն իջեցնում է խոլեստերինը: Որոշ մասնագետներ պնդում են, որ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը հնարավոր է իջեցնել՝ օրական ընդամենը կես պճեղ սխտոր օգտագործելով:

Սխտորն իջեցնում է արյան ճնշումը

Արյան ճնշման բարձրացումը իզուր չէ, որ կապում են տեսողության տարիքային վատացման հետ: Բարձր ճնշումը սահմնափակում է արյան հոսքը դեպի աչքի հյուսվածքներ, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ցանցաթաղանթի ակտիվության վրա: Իսկ սխտորը հրաշալի կերպով իջեցնում է արյան ճնշումը:

Բացի սխտորից, չափազանց օգտակար են նաև գազարը և սաղմոնը:

Գազարի օգտակար հատկանիշների մասին բազմիցս լսել ենք: Գազարը հսկայական քանակությամբ բետա-կարոտին է պարունակում: Բետա-կարոտինը, ընկնելով մեր օրգանիզմ, վերածվում է վիտամին A-ի, որն էլ կանխարգելում է տեսողական խնդիրները:

Սաղմոնն Օմեգա-3 ճարպաթթուների հիմնական աղբյուր է: Օմեգա-3 ճարպաթթուների 3 տեսակ գոյություն ունի, և հենց այս երեքն էլ առկա են սաղմոնում: Մի խոսքով, ձկան յուղը պաունակում է մի քանի տարրեր, որոնք օգնում են պահպանել տեսողությունը դեռ մի քանի տարի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս