Ձիթապտղի յուղն ու ծովի աղը՝ օստեոխոնդրոզի դեմ
Օստեոխոնդրոզը ողնաշարի (շարակցական հյուսվածքի) հիվանդություն է: Խոսքը գնում է միջողնային աճառներում նյութափոխանակության խանգարման մասին: Այս հիվանդությունը բավականին տարածված է:
Օստեոխոնդրոզի կարող են հանգեցնել ողնաշարի չափից շատ ծանրաբեռնվածությունը, վնասվածքները, տարիքային փոփոխությունները: Օստեոխոնդրոզով տառապողները հստակ գիտեն, որ այս հիվանդությունը շատ դժվար է բուժվում:
Այդ իսկ պատճառով takprosto կայքն առաջարկում է բնական մի միջոց, որն օգնում է մոռանալ օստեոխոնդրոզի պատճառած ցավի մասին:
Բաղադրություն
- 10 ճ/գ ծովի աղ
- 20 ճ/գ ձիթապտղի յուղ
Ապակե տարայի մեջ խառնեք բաղադրիչները: Տարան դրեք մութ վայրում:
Մի քանի օր անց, երբ խառնուրդի մակերեսին սպիտակ փառ նկատեք, ուրեմն խառնուրդը պատրաստ է օգտագործման: Եվս մեկ անգամ խառնեք ստացված լուծույթն ու սկսեք մերսումը:
Ամեն օր ողնաշարի ցավող հատվածներին քսեք այս լուծույթից և զգուշորեն մերսեք: Պրոցեդուրան տևում է 2-3 րոպե, սակայն օրեցօր պետք է ավելացնել 2-3 րոպեով՝ հասցնելով 20 րոպեի: Մերսման ավարտից հետո մեջքը սրբեք նախօրոք տաք ջրի մեջ թրջած սրբիչով:
Այսպիսով կլավացնեք արյան շրջանառությունն ու կարագացնեք վերականգնման պրոցեսը:
Ակնհայտ փոփոխություններ կնկատեք պրոցեդուրայի կատարման 8-10-րդ օրը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: