Դիմակը կարող եք օգտագործել շպարից 30 րոպե առաջ: Կանոնավոր օգտագործման դեպքում (շաբաթական 1 անգամ) հրաշալի տեսք կունենաք:
Ընկուզենու տերևները՝ լուծի դեմ- 1 թ/գ թարմ հավաքած ընկուզենու տերևները լցրեք թեյնիկի մեջ, եռացրած ջուր ավելացրեք: Սպասեք 15-20 րոպե, հանեք տերևները և խմեք թեյը տաք կամ սառը վիճակում: Եթե որոշել եք թեյը պահել սառնարանում, շատ երկար չպահեք: 3-4 օրը մեկ նոր չափաբաժին պատրաստեք:
Ատամնացավը տհաճ երևույթ է, որը կարող է ի հայտ գալ ամենաանսպասելի պահին: Մասնագետների պնդմամբ՝ եթե ատամնացավը տևում է 2 օրից ավելի, ապա արդեն մտահոգվելու լուրջ առիթ է, քանի որ հաճախ այն առաջանում է ատամների փչանալու արդյունքում:
Լյարդը չափազանց կարևոր օրգան է: Հենց միայն այն պատճառով, որ այն անընդհատ մաքրում է մեր արյունը, պետք է նրա մասին ճիշտ հոգ տանել: Յուղոտ կերակուրներից հետո լյարդի շրջանում հաճախ ծանրություն ենք զգում: Սա նշանակում է, որ լյարդը բեռնաթափելու ժամանակն է:
«Այսօր Նաիրի–Կոկսա կլինիկայի հիմնադրումը մեծ առաջընթաց է Հայաստանի բժշկության համար: Ֆիննական կլինիկայի չափորոշիչներին համապատասխան մենք նոր տեխնոլոգիա ենք ներդրել, նոր մեթոդներ, մեզ մոտ հատուկ համակարգչային ծրագիր է տեղադրված, որը վիրահատությունից առաջ ամբողջությամբ մոդելավորում է տեղադրվող հոդը: Դա միակ նման ծրագիրն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում»:
Կանայք ոչ պլանավորված հղիությունից խուսափելու համար պետք է օգտագործեն ներարգանդային պարույրներ, հակաբեղմնավորիչներ, սակայն մի շարք դեպքերում հակաբեղնավորիչները անվնաս չեն, դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անոթային հիվանդությունների: Ոչ պլանավորված հղիությունից խուսափելու լավագույն միջոցը պահպանակների օգտագործումն է:
Երիկամների ամենաառաջնային ֆունկցիաներից մեկն արյան ֆիլտրումն է, որի ընթացքում օրգանիզմից դուրս են բերվում ավելորդ հեղուկն ու նյութափոխանակության մնացորդները: Եթե երիկամները ճիշտ չեն գործում, ապա նյութափոխանակության մնացորդները կուտակվում են և հետագայում հիվանդություն են առաջացնում:
Վարիկոզային երակների առաջացման մի քանի պատճառներ կան, օրինակ՝ հղիությունը, ճարպակալումը, երկար ժամանակ ոտքի վրա մնալը, քրոնիկ փորկապությունը, քրոնիկ հազը, ոտքի վնասվածքը և այլն:
«Արդյունքները վկայում են, որ չափազանց տաք ըմպելիքների գործածումը կերակրափողի քացկեղի հավանական պատճառ է, եւ հենց ջերմաստիճանը, այլ ոչ թե ըմպելիքներն են, ինչպես երեւում Է, կրում պատասխանատվությունը քաղցկեղի զարգացման համար»,- ասել է Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տնօրեն Քրիստոֆեր Ուայլդը:
Կոճապղպեղի արմատն ունի մի շարք օգտակար հատկանիշներ. այն կարգավորում է ճնշումը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, խթանում է նյութափոխանակությունը, ունի հականեխիչ ազդեցություն, ինչպես նաև՝ օգնում է արագ նիհարել:
Ոտնաթաթերի կոճերը շատ կանանց տառապանքի պատճառ են: Դրանք կարող են մի շարք անհարմարություններ պատճառել, օրինակ՝ ցավեր քայլքի ժամանակ, ոտնաթաթի դեֆորմացիա և այլ խնդիրներ:
Երիկամների քարերը կարող են երկար ժամանակ իրենց մասին զգացնել չտալ: Հիվանդների մեծ մասը երիկամային քարերի գոյության մասին իմանում են միայն երիկամային սուր ցավերից հետո:
Անկասկած, շատերն են ճանաչում հայտնի բոլիվուդյան դերասանուհի Պրյանկա Չոպրային: Այս գեղեցկուհին արդեն 15 տարի շարունակ հիացնում է շատերին իր բնական գեղեցկությամբ և անզուգական խաղով: Նա նախկինում եղել է «Միսս աշխարհ», բացի այդ՝ եղել է առաջին հնդիկ կինը, ով դարձել է Guess-ի դեմքը:
Ոտնաթաթերի եղունգների սունկն ամենատհաճ խնդիրներից մեկն է: Հազարավոր մարդիկ տարբեր հասանելի միջոցներով փորձում են պայքարել այս խնդրի դեմ:
Ենթաստամոքսային գեղձը կարևորագույն օրգաններից մեկն է, որն ինսուլին է արտադրում: Ենթաստամոքսային գեղձի խնդիրների դեպքում անհրաժեշտ է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ հետագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար:
Բազմիցս խոսել ենք տեսողությունը լավացնելու մեթոդների և բաղադրատոմսերի մասին: Այսօր ձեզ ենք ներկայացնում ևս մեկ բաղադրատոմս, որը կօգնի լավացնել տեսողությունը:
Ոտնաթաթերի ցավը կարող է առաջանալ վնասվածքների և լարվածության արդյունքում: Երկարատև քայլքը, հարթաթաթությունը, ավելորդ քաշը, տարատեսակ ինֆեկցիաները կարող են նմանատիպ ցավերի պատճառ դառնալ:
Շատերը գիտեն դափնու տերևի օգտակարության մասին, սակայն քչերը գիտեն, թե որքան օգտակար է այն ենթաստամոքսային գեղձի համար:
Ոտքերի, ողնաշարի և մեջքի ցավերը հաճախ ի հայտ են գալիս ֆիզիկական ծանր աշխատանքներից հետո: Բարեբախտաբար, անհանգստանալու պատճառ չկա, քանի որ ձեզ ենք ներկայացնում բնական մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել մեջքի ցավերից՝ առանց բժշկի այցելելու:
Եթե ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ սկսել եք վատ լսել, ապա myhealthylifevision կայքի առաջարկած բնական բաղադրատոմսերը ձեզ համար են:
Ալոէ վերան լայնորեն օգտագործվում է՝ որպես դեմքի խնամքի միջոց, որը չափազանց արդյունավետ է մաշկային մի շարք խնդիրների դեմ։
Եթե հոգնել եք մաշկային խնդիրներից, ապա խորհուրդ ենք տալիս օգտագործել naturalremediesteam կայքի առաջարկած դիմակը: Այս դիմակը փորձելուց անմիջապես հետո, կնկատեք, թե ինչպես է դեմքի մաշկը լավացել: Բացի այն, որ այս դիմակը չափազանց արդյունավետ է, այն նաև մատչելի է և հասանելի:
Եզան լեզվի (подорожник) բուժիչ հատկանիշների մասին գիտեն շատերը: Այս խոտաբույսը դադարեցնում է արյունահոսությունը, արագ վերականգնում է վնասվածքները: Պարզվում է, որ այս բույսը նաև հզոր միջոց է նիհարելու գործում: Այս բույսի թեյն իրական գտածո է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Համեմը, որը նաև հայտնի է՝ որպես չինական մաղադանոս, չափազանց օգտակար է մեր օրգանիզմի համար: Շնորհիվ իր հակաօքսիդանտ կարողությունների՝ այս կանաչին մաքրում է աղիները շլակներից, տոքսիններից և ծանր մետաղներից, ինչը հետագայում օրգանիզմն օգտակար էլեմենտներով հագեցնելու հնարավորություն է տալիս:
Թարմ մրգային հյութերը ոչ միայն՝ հագեցնում են ծարավը, այլև՝ սնուցում են օրգանիզմը սննդարար տարրերով: Հյութերը պետք է դառնան ձեր սննդակարգի անբաժանելի մասը: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ հյութերի չափից շատ օգտագործումը հակացուցված է, քանի որ դրանք շաքար են պարունակում:
Անքնությունը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ճարպակալությունը, սրտանոթային համակարգի հիվանդությունները, բացի այդ, քնի պակասը կրճատում է նաև կյանքի տևողությունը: Ակնհայտ է, որ քունը չափազանց կարևոր է երկար և առողջ կյանք ունենալու համար:
Բոլոր կանայք ցանկանում են երիտասարդ տեսք ունենալ, և այդ նպատակով դիմում են տարատեսակ քսուքների: Սակայն միշտ չէ, որ այս քսուքներն արդյունավետ են լինում: Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք ներկայացնում տնական դիմակների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն հասնել ձեր ցանկալի արդյունքին:
Շատերի տանը կարելի է գտնել «փողի ծառ» կոչվող բույսը: Ոմանք հավատում են, որ այս ծաղիկը հարստություն է բերում ընտանիք, սակայն կան նաև այնպիսիք, որոնք օգտագործում են այս բույսը բուժիչ նպատակներով:
«Այս ընթացքում նույնիսկ Սիրիայից Հայաստան եկած այն մարդկանց մոտ, ովքեր մինչ այդ չեն ունեցել այս խնդիրը, արդեն նկատվում է դա, դրա համար խորհուրդ եմ տալի շատ օգտագործել յոդացված աղ: Շատ լուրջ են նաև լեղապարկային հիվանդությունները»,- հավելեց Ջանի Հադաթը՝ փաստելով, որ ցանկացած վիրահատություն կատարվում է փոքր բացվածքով, ինչը հնարավորություն է տալիս հիվանդին հենց նույն կամ հաջորդ օրն արդեն դուրս գրվել հիվանդանոցից:
Նռան օգտակարության մասին խոսելիս, որպես կանոն, նկատի ենք ունենում նռան հյութը կամ հատիկները: Սակայն քչերը գիտեն, որ նույնիսկ այս համեղ մրգի կեղևը բուժիչ նշանակություններ ունի: