Նվազեցրեք խոլեստերինի մակարդակը և մաքրեք արյունատար անոթներն այս բնական միջոցով
Երբ խոլեստերինի մակարդակը շատ է բարձրանում, այն խոչընդոտում է արյան նորմալ շրջանառությանը։ Finelivingadvice.com կայքը գրում է, որ արդյունքում բարձրանում է արյան ճնշումը և մեծացնում սրտի կաթվածի առաջացման հավանականությունը։ Խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս դեղամիջոցներ օգտագործել, բայց կարող եք փորձել նաև որոշ բնական միջոցներ և ազատվել այդ խնդրից՝ առանց առողջությունը վտանգելու։
Բաղադրիչներ
• իմբիրի 1 բաժակ հյութ
• 1 բաժակ խնձորի քացախ
• 1 բաժակ սոխի հյութ
• 1 բաժակ կիտրոնի հյութ
Բոլոր բաղադրիչները հավասար չափաբաժիններով խառնեք միմյանց և դրեք ցածր կրակի վրա։ 30 րոպե անց անջատեք կրակը։ Թողեք սառչի։ Ավելացրեք 3 բաժակ մեղր։ Ամեն առավոտ մի ճաշի գդալ կերեք քաղցած վիճակում։ Պարբերաբար օգտագործման դեպքում սա կօգնի մաքրել արյունատար անոթները, կկանխարգելի սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը