Ինչպես պատրաստել սխտորով մեղր՝ շնչուղիների հիվանդությունների դեմ պայքարելու համար
Սխտորով մեղրն ամենաարդյունավետ միջոցներից մեկն է ռեսպիրատոր հիվանդությունների դեմ պայքարում։ Շնչուղիների հիվանդությունները շատ տարածված են, հատկապես՝ աշնան և ձմռան ամիսներին։ Դրանք կապված են ցածր իմուն համակարգի հետ։ Հիվանդանալ կարող է յուրաքանչյուրը, բայց առավել հաճախ հիվանդանում են մինչև հինգ տարեկան անձինք և մեծահասակները։ Դեպքերի մեծամասնությունում այս հիվանդությունները կապված են տարբեր վիրուսների և բակտերիաների հետ։ Արդյունքում՝ շնչառության հետ դժվարություններ են առաջանում և մի շարք այլ նշաններ, որոնց արդյունքում մենք մեզ հիվանդ ենք զգում։
Steptohealth.ru կայքը գրում է, որ այս խնդիրներից յուրաքանչյուրն առանձին լուծումներ է պահանջում, սակայն գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կարող են օգտակար լինել բոլոր դեպքերում։ Այս բնական միջոցը պատրաստվում է մեղրից և սխտորից։ Այս միացությունը մաքրում է շնչուղիները և ամրացնում օրգանիզմի պաշտպանողական հատկությունները՝ նպաստելով արագ լավացմանը։
Սխտորն ամենահայտնի մթերքներից է, որն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև բուժման նպատակով։ Այն օգնում է մի շարք խնդիրների դեպքում, այդ թվում՝ շնչուղիների հիվանդությունների։ Այն հակաբորբոքային հատկություններ ունի և օգնում է ազատվել կոկորդի ցավից, սինուսիտից և այլ նշաններից, որոնք առաջանում են թոքերի հետ տարբեր խնդիրների պատճառով։ Սխտորը հայտնի է՝ որպես ուժեղ հակաօքսիդանտ։ Այն կարող է մի քանի անգամ ավելի արդյունավետ լինել, քան քիմիական միջոցները, որոնք նախատեսված են նույն նպատակների համար։
Սխտորն օգտագործվում է մի շարք դեպքերում.
• հազ
• ասթմա
• բրոնխիտ
• տուբերկուլյոզ
• գրիպ և մրսածություն
• ալերգիա։
Այն մի շարք օգտակար նյութերի աղբյուր է, մասնավորապես.
• սննդային մանրաթելեր
• շաքար
• սպիտակուց
• վիտամիններ (A, C, E)
• հանքանյութեր (կալցիում, երկաթ, կալիում, մագնեզիում)։
Մեղրն ավանդական բժշկության անբաժանելի մասն է կազմում և օրգանիզմի համար մի շարք օգտակար հատկություններ ունի։ Մեղրն էներգետիկ բարձր արժեք ունի, ինչը պայմանավորված է դրանում մեծ քանակի շաքարի պարունակությամբ։ Այն հակաօքսիդանտների և հակաբիոտիկների աղբյուր է, որոնք պաշտպանում են թոքերի և ողջ շնչառական համակարգի առողջությունը։ Այն օրգանիզմն ապահովում է.
• վիտամիններով (C և B խմբի)
• ֆոլաթթվով
• ֆոսֆորի թթվով
• հանքանյութերով (ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, երկաթ)։
Բաղադրիչներ
• 3 սոխ
• 1 բաժակ բնական մեղր (335 գրամ)
Պատրաստման եղանակը
• Մաքրեք սխտորը և բաժանեք մասերի, լցրեք դրանք ապակե տարայի մեջ։
• Սխտորի վրա լցրեք մեղրը, իսկ ամանը դրեք սառը տեղում, որտեղ դրա վրա լույս չի ընկնի։
• Թողեք մեկ շաբաթ։
• Պրոֆիլակտիկ նպատակներով ամեն առավոտ քաղցած վիճակում մեկ թեյի գդալ ընդունեք։
• Բուժման նպատակով օգտագործելու դեպքում մի փոքր ավելացրեք չափաբաժինը, սակայն օրվա ընթացքում 5 ճաշի գդալը մի անցեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը