Բաժիններ՝

Իջեցնում է զարկերակային ճնշումը, պայքարում քաղցկեղի դեմ, մաքրում լյարդը

Fithacker.ru կայքը գրում է, որ բազուկը բազմաթիվ առավելություններ ունի, քանի որ հարուստ է սննդարար նյութերով։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս բազուկ օգտագործել, քանի որ այն օգնում է տոքսինների մշակման գործում։ Այդ պատճառով այն շատ օգտակար է նյութափոխանակության հետ կապված խնդիրների առկայության դեպքում, ինչպես նաև՝ լյարդի հետ կապված աննշան խնդիրների դեպքում։

Բացի այդ, բազուկի մեջ մեծ քանակով նիտրիտներ են պարունակվում։ Ըստ բազմաթիվ հետազոտությունների՝ նիտրիտները հաջողությամբ իջեցնում են զարկերակային ճնշումը։ Արդյունքում՝ գիտնականները հանգել են հետևության, որ սիրտ-անոթային հիվանդություններից մահացության թիվը զգալիորեն քիչ կլիներ, եթե մարդիկ հաճախ բազուկ օգտագործեին։

Ըստ որոշ հետազոտողների՝ ամեն օր բազուկի ընդամենը մեկ բաժակ հյութ խմելը նկատելիորեն իջեցնում է ճնշումը։ Զարկերակային ճնշումն իջնում է կես բաժակ բազուկի հյութ խմելուց 6 ժամ անց։ Հետազոտողները նաև կարծիք են հայտնում, որ բազուկը կարող է նվազեցնել ուռուցքների առաջացման հավանականությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս